News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը «լուրջ խնդիր» է անվանել նոր գումարման Բունդեսթագում  «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության ներկայությունը, որը խորհրդարանական ընտրություններում երրորդ տեղն է գրավել եւ ոչ պաշտոնական նախնական արդյունքներով 13 տոկոս ձայն է ստացել, փոխանցում է DW-ն:

Կիրակի՝ սեպտեմբերի 24-ին, ելույթ ունենալով իր գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միության Բեռլինի շտաբում՝ Մերկելը հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ընտրողների շրջանում վստահության վերականգնման մտադրության մասին: Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի համար ավելի բարձր արդյունք կցանկանար, սակայն ընտրությունների արդյունքներից, ընդհանուր առմամբ, գոհ է: «Մենք հզորագույն ուժ ենք, մեր խնդիրն է կառավարության ձեւավորումը»,- ընդգծել է նա:

Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության բարձր արդյունքների հետ կապված մտահոգություն են հայտնել Եվրոպական հրեական կոնգրեսի անդամները: Ըստ որում՝ նրանք հույս են հայտնել, որ Բունդեսթագ անցած կուսակցություններից ոչ մեկը աջ պոպուլիստների հետ կոալիցիա չի կազմի: Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքական գործիչների արտահայտությունները վկայում են տագնապ առաջացնող անհանդուրժողականության մակարդակի մասին, որին հավասար բան Գերմանիայում չէր դիտարկվել շատ տասնամյակներ:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը ահաբեկված է Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության երրորդ տեղով: «Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո 70 տարի անց խորհրդարանում դարձյալ նեոնացիստներ են նստած»,- հայտարարել է նա dpa գործակալության հետ զրույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ