News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:57-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մյասնիկյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է 4 ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 PU 489 (վարորդ՝ 1994 թ. ծնված Հ. Գ.), «ՎԱԶ 2102» մակնիշի 35 GD 063 (վարորդ՝ 1996 թ. ծնված Հ. Խ.), «Infiniti FX35» մակնիշի 99 QD 101 (վարորդ Կ. Ա.) և «BMW 320» մակնիշի 35 FQ 432 (վարորդ՝ 1984 թ. ծնված Բ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բ. Մ.-ը և ուղևոր՝ 1996 թ. ծնված Վ. Ղ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ