News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան մոտ ոստիկանները տղամարդու են ձերբակալել, որի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 9 միավոր հրազեն, նաեւ 3 դանակ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահներին:

Տղամարդուն ձերբակալել են կիրակի առավոտյան, երբ նա 17-րդ փողոցի եւ Փենսիլվանիա ավենյուի շրջանում բնական կարիքն էր հոգում:

Նա ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցներին հայտնել է, որ ցանկանում էր Սպիտակ տուն մտնել՝ հանդիպելու Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Մայքլ Ռոջերսի եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ: Տղամարդը ցանկանում էր նրանց դիմել «վճարման կորած անդորրագրերի առիթով խորհուրդ հարցնելու համար, նաեւ՝ թե ինչպես իր գլխից չիփը հանեն»:

Հարցաքննվելիս տղամարդը հայտնել է, որ զենք ունի, որից հետո նրա ավտոմեքենան զննել են եւ գտել 9 միավոր հրազենը՝ ատրճանակներ, ինքնաձիգ հրացաններ:

Ավելի ուշ կասկածյալին հոգեբուժական ստուգման են ուղարկել, որից հետո տեղափոխել են ոստիկանական տեղամաս եւ զենքի պահման կանոնների խախտման մեղադրանք առաջադրել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ