ԱՄՆ Քալֆորնիա նահանգի Սան Լուիս քաղաքին մերձակա բանտում 160 դատապարտյալների մասնակցությամբ խռովություն է բարձրացվել, հայտնում է Fox News-ը:
Անկարգությունների ընթացքում մի կալանավոր է սպանվել, եւս 9-ը մարմնական վնասվածքներ է ստացել:
Բանտում, որտեղ 3800 հանցագործ է պահվում, միջադեպը տեղի է ունեցել բակի տարածքում եւ տեւել 1 ժամ: Ուղղիչ հաստատության հսկիչները չեն տուժել: Անկարգությունների պատճառն առայժմ չի հաստատվել: