News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը թվով 76 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել է 39349 կրակոց:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ ռադիոլոկացիոն տվյալների` կարկուտ է տեղացել Կոտայքի մարզի Արագյուղ, Քարաշամբ, Թեղենիք, Բջնի, Արզական, Կարենիս եւ Նուռնուս համայնքների տարածքներում, որոնք չեն պաշտպանվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

Կարկուտ է տեղացել նաեւ Կոտայքի մարզի պաշտպանվող Արգել համայնքի տարածքում:

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 18:55-ից մինչեւ 21:35-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 74 կայանքից Արմավիրի մարզի Վանանդ, Տալվորիկ, Նոր Կեսարիա, Դալարիկ, Կողբավան, Լեռնագոգ, Արտամետ, Շենավան, Բերքաշատ, Գետաշեն, Արեւադաշտ, Լենուղի, Ամասիա, Արաքս (Արմավիր), Հացիկ, Բամբակաշատ եւ Նալբանդյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 5 ամպ, կատարվել է 38319 կրակոց:

Սեպտեմբերի 24-ին, ժամը 17:21-ից մինչեւ 18:12-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքից Կոտայքի մարզի Արգել համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1030 կրակոց:

Տպել
Ամենաշատ