News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեկնարկում է Տնտեսական, առեւտրային, գիտական եւ  տեխնիկական համագործակցության հարցերով հայ -իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայնտում են, որ նիստը տեւելու է սեպտեմբերի 25-ից 26-ը: Հայկական կողմը գլխավորում է  ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, իրաքյան կողմի համանախագահը  Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին է: Իրաքյան պատվիրակությունն արդեն Հայաստանում է:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Բաղդադում կայացել էր Տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 3-րդ նիստը եւ համաձայն 2013թ. նոյեմբերի 6-ին Երեւանում Հայաստանի Հանրապետության եւ Իրաքի Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրված Տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության համաձայնագրի հոդված 3-ի՝ 2017թ. սեպտեմբերի 25-26-ին էլ Երեւանում է կայանալու  հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:

Իրաքյան պատվիրակության այցի ընթացքում Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասսան Զիդան Ալ-Լուհայիբին հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ