News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ոչ միայն Գերմանիայի առաջին կին կանցլեր, այլեւ քաղաքական երկարակյաց Անգելա Մերկելը կանցլեր կդառնա չորրորդ անգամ, մինչեւ այս դա հաջողվել է միայն Քոլին եւ Ադենհաուերին:

Կառավարման վերջին երկու տարիները Անգելա Մերկելի համար ծանր էին, այսուհանդերձ՝ նա չի պատրաստվում իշխանությունից հրաժարվել:

Գերմանիայում սեպտեմբերի 24-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը՝ ՔԴՍ/ՔՍՄ քրիստոնեադեմոկրատական կուսակցությունների դաշինքը ստացել է ամենամեծ թվով ձայները, ինչը Մերկելին իրավունք է տալիս պահպանելու կանցլերի պաշտոնը:

Անգելա Մերկելի ֆենոմենը

Անգելա Մերկելի (ծնունդով Քասներ) ծնողներն ընդդիմադիր կամ այլախոհ չեն եղել: Եվ չնայած ԳԴՀ-ում հավատացյալ ընտանիքների երեխաներին (Մերկելի հայրը քահանա է եղել) մեծ ուշադրություն էր հատկացվում, սոցիալիստական ռեժիմը նրան հատուկ զրկանքների չի ենթարկել: «Իմ մանկությունն անամպ է եղել»,- ավելի ուշ խոստովանել է Գերմանիայի կանցլերը:

Դպրոցում նա իր վրա ուշադրություն է գրավել մաթեմատիկայի եւ ռուսերենի հաջողություններով: Սովորելով Լեյպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ծանոթացել է համակուրսեցի Ուլրիխ Մերկելին եւ նրա հետ ամուսնացել: Ամուսնությունը արագ փլուզվել է, բայց նա ամուսնու ազգանունը պահպանել է:

«Քոլի աղջիկը»

Հովանավորության համար, որը Քոլը ցուցաբերում էր իր հոանավորյալին, Մերկելին շուտով կնքել են «Քոլի աղջիկ» անունով:

Անգելա Մերկելը քաղաքականություն է մտել 35 տարեկանում եւ շատ արագ սկսել է բարձրանալ կարիերայի սանդուղքով՝ այն պահից սկսած, երբ ներկայացվել է Գերմանիայի այդ տարիների կանցլեր Հելմութ Քոլին: Նրա թեկնածությունը դիտարկում էին կանանց եւ երիտասարդների հարցերով նախարարի պաշտոնի համար:

Մերկելը, սակայն, օժտված էր նաեւ ակնհայտ տաղանդով, որը հասակակիցները նկատել են դեռեւս երիտասարդ տարիներին՝ տարբեր մարդկանց հետ շփում հաստատելու, զրուցակիցներին ուշադիր լսելու ունակությամբ: Շատերի համար էր անակնկալ, թե Մերկելն ինչպես է վստահաբար առաջ ընթանում, այդ թվում՝ նաեւ կուսակցական գծով: Արդեն 1991 թվականին Քոլը Մերկելին ներկայացրեց Քրիստոնեա-դեմոկրատական միությունում իր տեղակալի պաշտոնում:

Ճանապարհ դեպի Եվրականցլեր

Քաղաքականությունից Հելմութ Քոլի հեռանալը, որի պատճառը ՔԴՄ-ի ֆինանսավորման ապօրինի սխեմաների շուրջ բարձրացված սկանդալն էր, Անգելա Մերկելն օգտագործել է որպես առաջին դերը ստանձնելու հնարավորություն: 2000 թվականին ընտրվել է կուսակցության նախագահ: Իսկ 2005 թվականին Բունդեսթագի ընտրություններում ՔԴՍ-ն հաղթել է նվազագույն ձայներով, եւ Մերկելը դարձել է Գերմանիայի կանցլեր: Նա, իհարկե, ստիպված էր սոցիալ-դեմոկրատների հետ «մեծ կոալիցիա» ստեղծել: Այդ ժամանակ նրա հաղթանակը շատերին փխրուն էր թվում, իսկ կանցլերի հեռանկարները՝ մշուշոտ:

Մերկելին ճանաչում ու հասկանում են միաժամանակ ե՛ւ բոլորը, ե՛ւ ոչ մեկը: Ընտրությունների նախօրեին մամուլից մակդիրների կարճ ցանկը հակասական է՝ պրակտիկ է, խիստ եւ հավակնոտ, մեկի խոսքով՝ խուլ մարդկային զգացմունքների նկատմամբ, մուսների պնդմամբ՝ մարդկային եւ մարդասեր: Սոցճամբարի պիոներ եւ «հավերժ կանցլեր»: «Մուտի» կամ մամուլիկ՝ մի քանի տարի առաջ Գերմանիայում այսպես էին կանցլերին հաճախ անվանում, բայց վերջին տարիներին դադարել են. մի խոսքով՝ միգրացիոն ճգնաժամի բարձրակետին ինչ-որ ժամանակ քնքշալի-ծաղրական տոնով բառը չարաշահում էին վիրավորանքների սահմանին հասցնելով:

Մի կողմ դնելով գովասանքն եւ հեգնանքը, մնում է կին քաղաքական գործիչը, որը 12 տարի աշխարհ խոշորագույն տնտեսությամբ եւ Եվրամիության խոշորագույն տնտեսությամբ երկրի իշխանության ղեկին է:

Այսպես թե այնպես, ԳԴՀ-ից քահանա Հորսթ Քասների՝ «կարմիր Քասների»,- նրան ճանաչող արդկանց արտահայտությամբ,- դուստրը 62 տարեկանում հերթական անձնական ռեկորդն է սահմանում՝ մինչեւ հիմա 4 ժամկետ անընդմեջ Գերմանիայի կանցլեր լինել է հաջողվել միայն Հելմութ Քոլին եւ Կոնրադ Ադենհաուերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ