Թուրքիայի Մարմարիսի շրջանի զբոսաշրջային Թուրունչ թաղամասում գտնվող բարերից մեկում 17-ամյա մատուցողն սպանել է 28-ամյա բելառուս զբոսաշրջիկին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ կնոջ հետ հանգստի համար Բելառուսից Թուրքիա մեկնած Վիդկար Խալադկոն հարբած վիճակում ուշ ժամի փորձել է մտնել մի բար, սակայն մատուցողը թույլ չի տվել՝ ասելով, որ արդեն փակվում են։ Բելառուս զբոսաշրջիկը վիճաբանության մեջ է մտել մատուցողի հետ, որի ըթնացքում մատուցողը դանակահարել է նրան։ Վիդկար Խալադկոն տեղում մահացել է։
Ժանդարմերիան ձերբակալել է մատուցողին։ Կատարվում է քննություն։