News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թաիլանդից նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթի փախուստի կազմակերպման կասկածանքով ձերբակալված ոստիկանները հարցաքննվելիս փախուստի նոր մանրամասներ են հայտնել: Այս մասին հայտնում է Bangkok Post պարբերականը՝ վկայակոչելով քննչական խմբում աղբյուրին:

Կասկածյալներից մեկը՝ գնդապետ Չայրիթ Անուրիթը, որը Բանգկոկի քաղաքային ոստիկանության վարչության նախկին պետն էր, քննիչներին հայտնել է, որ փախուստի ժամանակ նախկին վարչապետին ուղեկցել է մինչեւ Կամբոջայի սահման: Նա սկզբում իր պարեկային մեքենայով Բանգկոկում ուղեկցել է Չինավաթի «Մերսեդեսը»: Այնուհետեւ նա նստել է «Տոյոտա Քեմրի», որոնցով Անուրիթը նախկին վարչապետին եւ նրա քարտուղարին, որոնց դեմքին եղել է սեւ բժշկական դիմակ, տեղափոխել է   Կամբոջայի սահման: Երկու կանայք դարձյալ մեքենան փոխել են՝ նստելով փիքափ եւ ուղեւորվել հարեւան երկիր: Գնդապետ Անուրիթը հայտարարել է, որ չի կարողացել որոշել՝ փիքափի վարորդը Թաիլանդի հպատակ էր, թե ոչ:

Թաիլանդի վարչախետին, որն այս պաշտոնում առաջին կինն էր, մեղադրում են դոտացիոն ծրագրերն իրականացնելիս անփութության եւ կոռուպցիայի թողտվության մեջ, որով 2011-2014 թվականներին կառավարությունը գյուղացիներից բրինձ է գնել գրեթե 2 անգամ ուռճացված գնով՝ հետագայում արտասահմանում վաճառելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ