News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բաքվում «Բաքվի 26 կոմիսարների» փողոցն անվանափոխվել է։ Փողոցի անունը կրող ցուցանակը հանվել է Բաքվում «26» սրճարանի փակվելու պատճառով աղմկոտ սկանդալից հետո։ Սրճարանի տիրոջը մեղադրել էին կոմիսարներին եւ դաշնակներին գովաբանելու համար։

Report–ի տեղեկություններով՝ հիմա փողոցը կոչվում է «Ապրիլի 2»–ի փողոց։ Ի պատիվ ինչի է փողոցն այդպես անվանակոչվել, հայտնի չէ, քանի որ Ադրբեջանի պատմության մեջ այդ օրվա հետ կապված խորհրդանշական ոչինչ չկա։ Նույն «Ապրիլյան պատերազմը» պաշտոնապես սկսվել էր ապրիլի 1-ին, փոխանցում է կայքը։

Գործադիր իշխանություններից տեղեկություն ստանալու գործակալության փորձերն անհաջող են ավարտվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ