News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իջեւանում թոշակառու կնոջից ավազակային հարձակման միջոցով 260 դրամ հափշտակելու մեջ մեղադրվող Վազգեն Օհանյանի՝ Վեզի պատժաչափը խստացվեց:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր վերաորակել Օհանյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) հատկանիշներով՝ դատապարտելով 3 տարի 3 ամսվա ազատազրկման: Նշենք, որ մինչ այդ նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով (ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):

Դատախազը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով Օհանյանին մեղավոր ճանաչել ՔՕ 175-րդ հոդվածի 1-ին մասով: Վերաքննիչը բավարարել է դատախազի բողոքն ամբողջությամբ՝ ամբաստանյալին դատապարտելով 4.5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ նախաքննությամբ ապացուցվել էր, որ իջեւանցի Վազգեն Օհանյանը՝ Վզեն, 2016թ. հոկտեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում փայտ վաճառելու, ջուր խմելու պատրվակով մուտք է գործել Իջեւանի տներից մեկը: Գույք հափշտակելու նպատակով կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Վազգեն Օհանյանը ձեռքերով դեմքի եւ գլխի հատվածում հարվածներ է հասցրել տան տարեց բնակչուհուն, կոկորդից բռնել, սպանության սպառնալիքներ տվել եւ պահանջել գումար եւ բջջային հեռախոս: Այնուհետեւ գումար գտնելու նպատակով ստուգելով անկողինը, հագուստի գրպանները, բաճկոնի գրպանի դրամապանակից Վազգենը վերցրել է 260 դրամն ու դիմել փախուստի:

Վազգեն Օհանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ