News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն ամբողջովին ներկրում է էներգակիրները։ Իրաքը կարող է այդ ոլորտում  մեր լավագույն գործընկերներից մեկը դառնալ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ելույթ ունենալով Տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստում։

Նախարարի խոսքով՝ Իրաքը Հայաստանին բարեկամ երկիր է։ Հայ–իրաքյան հարաբերությունները, ըստ նախարարի, վերջին տարիներին զարգացել են։ «Եվ մեր կառավարությունները մեզ են վստահել համագործակցության խորացման հարցը։ Մենք գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ներուժ ունենք։ Մենք պատրաստվում ենք պարզեցնել մի շարք երկրների համար վիզային ռեժիմը եւ այս նիստից հետո կանդրադառնանք նաեւ այդ խնդրին»,– ասել է Լոքյանը։

Նախարարը  նաեւ նշել է, որ Հայաստանում զարգանում է ՏՏ ոլորտը եւ այստեղ համագործակցության լայն հնարավորություններ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ