News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավի նախկին մենեջեր Քորի Լեւանդովսկին կարող է խառնված լինել Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեության մեջ: Այս մասին հայտնում է Politico-ն:

Պարբերականում հրապարակված հոդվածում նշվում է, որ ընկերությունից Լեւանդովսկու հեռանալուց հետո, որը լոբբիզմով էր զբաղվում, եւ որի հիմնադիրներից մեկը Լեւանդոնսկին էր, Թրամփի ընտրարշավի նախկին մենեջերը դարձյալ լոբբիստական գործունեություն է նախաձեռնել արդեն նոր Turnberry Solutions LLC ընկերության հետ: Կայքի աղբյուրների համաձայն՝ Լեւանդովսկին, նոր ընկերությունում աշխատելով, փորձում է գումար վաստակել Թրամփի հետ իր կապերի հաշվին: Նրա համար նույնիսկ կորպորատիվ էլեկտրոնային հասցե է բացվել: Սակայն կայքի բոլոր հարցերին ի պատասխան Լեւանդովսկին այդ լուրերը հերքել է:

Հոդվածում ընդգծվում է, որ լոբբիստը փորձել է խաղարկել Թրամփին հասանելիությունը եւ՝ առանց նշված ընկերության մասնակցության. «ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ վերջերս կայացած զրույցում Լեւանդովսկին խոստացել է, որ կարող է կազմակերպել Թրամփի հետ Ադրբեջանի նախագահի հանդիպումը»,- հայտնել է զրույցին ծանոթ աղբյուրը: Կայքի հարցին՝ արդյոք ինքը հանդիպում խոստացել է, Լեւանդոնվսկին հաղորդագրությամբ է պատասխանել. «Ո՛չ, ես արտասահմանյան աշխատանքնով չեմ զբաղվում: Ցավում եմ»:

Ադրբեջանի դեսպանը նաեւ հայտարարել է, որ ինքը «ոչ մի տեղեկություն» չունի՝ Լեւանդովսկին արդյոք Ադրբեջանի համար աշխատում է, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ