News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է քննարկել Հայաստանի եւ Իրաքի միջեւ արագ փոխադրումների հարցը։ Այս մասին սեպտեմբերի 25-ին ասել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան Ալ Լուհայիբին՝ ելույթ ունենալով Երեւանում Տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստում։

Նախարարի խոսքով՝ Իրաքի  համար բարդ քաղաքական իրավիճակում միջկառավարական հանձնաժողովի նիստ վարելը ցույց է տալիս, թե Բաղդադը որքան է կարեւորում Հայաստանի հետ համագործակցությունը։ «Մենք համագործակցության խորացման համար հիմք ունենք, մենք պետք է վերացնենք բոլոր խնդիրները, որոնք կան տարբեր ոլորտներում։ Կարող ենք առաջընթաց գրանցել Հայաստանի եւ Իրաքի միջեւ տրանսպորտի եւ փոխադրումների ոլորտում»,– ասել է Ֆալահ Հասան Զիդան Ալ Լուհայիբին։ Նախարարն ընդգծել է երկու երկրների միջեւ նավթային, էլեկտրականության, գյուղատնտեսության եւ թեթեւ արդյունաբերության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը։

«Ես այստեղ եմ եկել Ստամբուլով, դա երկար ճանապարհ էր, բայց Երեւանը մեզնից ամենամոտը գտնվող մայրաքաղաքն է։ Մենք պետք է քննարկենք երկու երկրների միջեւ արագ փոխադրումների  հարցը։ Իմ թռիչքը մոտ 14 ժամ է տեւել, այնինչ 2 ժամում կարելի էր հասնել»,– ասել է նախարարը եւ հիշեցրել, որ հիմա շաբաթական միայն մեկ չվերթ է գործում։

«Մենք ուզում ենք մեծացնել Երեւան–Բաղդադ չվերթների թիվը։ Իրաքցի զբոսաշրջիկների մեծ մասը Վրաստան է գնում վիզային արտոնյալ ռեժիմի պատճառով։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, եւ այն պետք է հետաքրքրի զբոսաշրջիկներին առաջին  հերթին»,– ասել է նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ