News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրիի հարկային տեսչության աշխատակցի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու վերաբերյալ Շիրակի մարզի բնակիչ Ռ. Շ.-ից ստացված հաղորդման հիման վրա:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ռ. Շ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Ա. Հ.-ն 2016 թ.-ի հունվարին այցելել է իրեն պատկանող, Շիրակի մարզի Աշոցք գյուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութ եւ պահանջել յուրաքանչյուր ամիս տալ 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ սպառնալով, որ հակառակ դեպքում խանութում ստուգումներ կիրականացնի եւ կտուգանի ձեռնարկատիրոջը: Ռ. Շ.-ն, վախենալով հարկային տեսուչի սպառնալիքներից, 2016 թ.-ի փետրվարից մինչեւ 2017թ.-ի ապրիլը հիշյալ հարկային տեսուչին տվել է ընդհանուր 115.000 ՀՀ դրամ կաշառք:

ՀՀ ԿԱ ՊԵԿ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձից կաշառք ստանալու եւ նրան կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ 311-րդ եւ 312-րդ հոդվածների  1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Ամենաշատ