News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման գորընթացն այնքան էլ անցավ չի անցնում, երբեմն հասարակության սպասելիքները չեն իրականանում, երբեմն այդ գործընթացը պետք է շատ լրջորեն խթանել քաղհասարակության կողմից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Արեւելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Իրինա Սուշկոն:

Հարցին, թե ինչ առավելություններ է տվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ՈՒկրաինային, Սուշկոն նշեց վիզային ռեժիմը հանելը եւ բարեփոխումները մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարում եւ դատական համակարգում:

«Կոռուպցիայի դեմ պայքարում այսօր ունենք մասնակի հաջողություններ, օրինակ ունենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմիններ: Չեմ կարող ասել, որ շատ հաջող են աշխատում այդ մարմինները, բայց կարող եմ ասել, որ ստեղծված օրենսդրական բազան շատ որակյալ է: Այստեղ հարցն արդեն այն է, թե որքան է քաղաքական էլիտան պատրաստ ոչ միայն իմիտացիա անել, այլեւ իրականում հետեւել այդ պայքարին: Դրա լակմուսի թուղթը եկամուտների էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրումն էր: Դա այնքան լուրջ պայքար էր, որ մի պահ իշխանության ներկայացուցիչները որոշեցին խորհրդարանում օրենք ընդունել, ըստ որի քաղհասարակության ներկայացուցիչները եւս նման հայտարարագիր ներկայացնեն, եթե ինչ-որ ձեւով կապ ունեն կոռուպցիայի դեմ պայքարին: Սա ազդակ էր, որ իշխանությունը միշտ չէ, որ պատրաստ է գնալ լուրջ բարեփոխումների, բայց քանի որ քաղհասարակությունն ակտիվ է եւ կա ԵՄ-ի աջակցությունը, մենք կարողանում ենք առաջ տանել գործընթացը»,-ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ