News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միգրացիոն ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների վրա։  Իտալական Il Messaggero թերթում լույս տեսած հոդվածում նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին։

«Այս ընտրությունների արդյունքի վրա շատ է ազդել միգրացիայի ֆենոմենը։ Սակայն արդյունքները հաստատում են, որ Անգելա Մերկելը Գերմանիայի համար  կայունության գործոն է մնում»,– ասել է նա՝  ընդգծելով, որ պոպուլիստները թեպետ եւ երկնիշ թիվ են հավաքել, ամեն դեպքում չեն հաղթել ընտրություններում։ Տայանին նաեւ նշել է, որ հիմա Գերմանիայում հնարավոր է նոր խոշոր կոալիցիայի ձեւավորումը, օրինակ՝ Ազատ դեմոկրատական կուսակցության եւ կանաչների հետ։

Նշենք, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցությունը հավաքել է ձայների 33 տոկոսը եւ Բունդեսթագում կունենա 246 մանդատ (նախկինում՝ 311)։ Սա 1949 թվականից հետո ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի վատագույն ցուցանիշն է։ Մարտին Շուլցի «Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է մոտ 20 տոկոս եւ կունենա 153 մանդատ։ Խորհրդարանում 3-րդ ուժը «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունն է՝13.5 տոկոս։ Խորհրդարանում նրանք կունենան 94 մանդատ։

Նշենք, որ 1945 թվականից հետո առաջին անգամ ազգայնական կուսակցությունը ներկայացված կլինի Գերմանիայի Բունդեսթագում։ Կուսակցության ընտրական ցուցակի առաջատար Ալեքսանդր Գաուլանդն արդեն հայտարարել է, որ իրենք խոստանում են երկիրը վերադարձնել գերմանացիներին եւ որ Անգելա Մերկելի համար հիմա, իրոք, «ցուրտ» է լինելու։

Հատկանշական է, որ Արեւելյան Գերմանիայի հատվածում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ձայների հաշվարկով առաջատար է եղել՝ երկրի այդ հատվածներում հավաքելով առավելագույն 27 տոկոս։ Անցած ընտրություններում կրած անհաջողությունից հետո խորհրդարան վերադարձած Ազատ դեմոկրատական կուսակցությունը կունենա 80 մանդատ: «Ձախերի» խմբակցությունը համալրել է իր շարքերը նոր անդամներով եւ կունենա 69 մանդատ (նախկինում 64), «Կանաչների» խմբակցությունը՝ 67 մանդատ (նախկինում՝ 63):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ