News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոլդովայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նվաճումներից մեկը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը հանելն էր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Արեւելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Մոլդովայի Եվրոպական քաղաքականության եւ բարեփոխումների ինստիտուտի (IPRE) փորձագետ Յուլիան Ռոսուն:

«Մեր դեպքում կարեւորություն ունի նաեւ մերձդնեստրյան հակամարտության խնդիրը: ԵՄ-ի հետ համաձայնագրի գործընթացում հասարակության մի մասը նախընտրելի էր համարում Ռումինիայի հետ վերամիավորումը: Ներկայումս գտնվելով ԵՄ համաձայնագրի շրջանակներում, մենք վերանայում ենք մեր մոտեցումները այդ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այստեղ կարեւորություն են ստանում նաեւ Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ համատեղ անցակետերի վերահսկողությունը, որն ավելացնում է անվտանգությունը տարածաշրջանում»,-ընդգծեց նա:

Ռոսուն նկատեց, որ Մոլդովան դեռեւս ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ոչ բոլոր պահանջներին է բավարարում: Որպես առավելություն նա նշեց փաստը, որ ներկայումս Մոլդովայից արտահանման 67 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին. «Նաեւ զգում ենք այն բարեփոխումների դրական ազդեցությունը, որոնք իրականացվել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում՝ ապրանքների վերահսկողության, ստանդարտների ներդրման ոլորտներում»:

Հարցին, թե եթե այս անգամ էլ Հայաստանը ԵՄ-ի հետ չստորագրի նոր համաձայնագիրը, ինչ տպավորություն կկազմեն «Արեւելյան երկրների» համագործակցության երկրները Հայաստանի մասին, Ռոսուն պատասխանեց. «Տպավորությունները ստեղծվում են ժողովուրդների, ոչ թե առաջնորդների մասին, իսկ այդ առումով Մոլդովան լավ տպավորություն ունի հայ ժողովրդի մասին եւ դա անփոփոխ կմնա»:

Նշենք, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այս տարվա նոյեմբերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ