News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2015թ. մարտի 12-ին 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշումը տուժող կողմը բողոքարկել է: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը:

»Դատարան ենք դիմել, նշանակված երկու նիստերը հետաձգվել են, հիմա սպասում ենք առաջիկա նիստին»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ մահացած կնոջ հարազատները կատարվածում մեղադրում են հիվանդանոցի բժիշկներին, սակայն նախաքննական մարմինը պարզել է, որ բժիշկների գործողություններում սխալ չկա եւ այդ հիմքով քրգործը կարճել է:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մոտ 2015թ. հունվարի 12-ին հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կինը մարտի 2-ին քիմիաթերապիա էր ընդունել: Մահացածի որդին պնդում է, որ մայրն առանց լյարդի պատշաճ հետազոտության է ենթարկվել քիմիաթերապիայի, ինչի հետեւանքով լյարդային անբավարարության պատճառով 10 օր անց՝ մարտի 12-ին անց մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Ամենաշատ