News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը՝ Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու համար 3400 գրիվնա տուգանք նշանակելու մասին: Այս մասին «Українським новинам»-ին հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան   Մարկիյան Գալաբալան:

«Միանշանակ բողոքարկելու ենք: Մենք վերաքննիչ բողոք ենք գրում, 10 օր ժամանակ ունենք»,- ասել է իրավաբանը:

Սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին իր համախոհների հետ կարողացել էր Լեհաստանից Ուկրաինա մտնել «Շեգինի» անցակետով: Նրան սեպտեմբերի 12-ին վարչական արձանագրություն էին հանձնել պետական սահմանը հատելու կարգի խախտման մասին: Սաակաշվիլին այն ստորագրել էր: Սեպտեմբերի 22-ին Լվովի շրջանային դատարանը քաղաքական գործչին մեղավոր էր ճանաչել սահմանն ապօրինի հատելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ