News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ընդունել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին, փոխնախագահներ Գոռ Կարախանյանին եւ Արսեն Քասակյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորեց կազմակերպության, եւ հատկապես ղեկավարների ակտիվ քաղաքական , գիտական եւ հասարակական գործունեությունը, հայապահպանության ուղղությամբ նրանց ջանքերը: Նա մասնավորապես նշեց. «Հայ երիտասարդները պետք է անպայման տեսնեն Հայաստանը, կապվեն Հայրենիքի հետ: Կարեւոր է, որ երիտասարդները հայերեն խոսեն: Ուծացման վտանգը չափազանց մեծ է: Պետք է ամրացնել, հզորացնել համայնքը, կազմակերպել այն ըստ մասնագիտությունների, մասնագիտական միավորումներ ստեղծել: Սփյուռքի ներուժը պիտի օգտագործենք Հայաստանը հզորացնելու համար, Հայրենիք բերենք մեր հայրեակիցների գիտելիքը, մշակույթը, փորձը»:

Յուրի Նավոյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, եւ նշեց, որ սեպտեմբերի 7-ին կազմակերպությունը Մոսկվայում համաժողով է անցկացրել՝ սփյուռքի հիմնախնդիրների  եւ հեռանկարների վերաբերյալ, խոստացավ, որ այդ համաժողովները կդառնան համահայկական օրակարգի առաջնահերթությունները քննարկելու եւ լուծման ուղիներ նախանշելու ամենամյա հարթակ:

Խոսելով «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողոովի մասին՝ Յուրի Նավոյանը մասնավորապես նշեց. «Համաժողովն աննախադեպ էր հայկական համախմբման առումով: Այս հավաքներն օգտակար են միասնականության դրսեւորման առումով, ինչպես նաեւ տարբեր երկրներում գործող հայ համայնքների միջեւ գոյություն ունեցող համագործակցությանը նոր լիցք հաղորդելու իմաստով: Արդեն 6-րդ անգամ է՝ մասնակցում եմ «Հայաստան-Սփյուռք» համաժողովին, ու համեմատելով նախորդների հետ՝ դրական առաջընթաց եմ նկատում: Օրակարգը գործնական էր, արծածվում էին հայության կենսական խնդիրները: Քննարկումներ կազմակերպվեցին չորս կարեւոր ուղղություններով՝ տնտեսական, պաշտպանության, արտաքին քաղաքականության ու հայապահպանության: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ այս համաժողովն առաջին անգամ լուրջ քայլ է անում համագործակցության ու կոնկրետ ծրագրերի մշակման առումով: Նման հարթակներում պետք է քննարկվեն կոնկրետ ծրագրեր, հետեւաբար հայաստանյան եւ դրսի կազմակերպությունները նման հավաքներին պետք է ներկայանան կոնկրետ ծրագրերով, ու դրանց շուրջ պետք է լինի բանավեճ:

Գոռ Կարախանյանը եւ Արսեն Քասակյանը շնորհակալություն հայտնեցին հրավերի համար եւ հավելեցին. «Ե՛վ համաժողովը, եւ՛ հանդիպումը շատ օգտակար էին մեզ համար: Ձեր խորհուրդները հաշվի կառնենք մեր հետագա գործունեության ժամանակ: Շնորհակալություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Ամենաշատ