News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանին եւ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գագիկ Գասպարյանին:

Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրանց հայրենանվեր գործունեությունը. «Առաջին իսկ օրվանից դուք միացաք Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը: Այն գնաց-հասավ մինչեւ Հարավային Ամերիկա՝ Արգենտինա, եւ դարձավ մեղեդի, երաժշտություն, վերածվեց մի ողջ համերգաշարի: Ուրախ եմ, որ համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով գնվել է 300 երաժշտական գործիք, որ մի մասն արդեն հանձնվել է Քաշաթաղի եւ Ստեփանակերտի երաժշտական դպրոցներին, իսկ մյուս մասը կտրամադրվի Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերի մյուս կարիքավոր դպրոցներին: Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության եւ Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ իրականացված համերգը Արգենտինայում, Նյու-Յորքում եւ այլ հայտնի քաղաքներում կայացած 10 համերգների յուրահատուկ ամփոփումն էր»:

Նախարարը նշեց, որ այսպիսով «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը շարունակելու է  գալիս նախարարության կողմից իրականացվող մի նոր շարժում-ծրագիր, որը միտված Հայաստանի սահմանապահ բնակավայրերի սոցիալական զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը գործուն աջակցության համար՝ հյուրերը նշեցին, որ Արցախի երաժշտական դպրոցներից ստացել են 135 երաժշտական գործիքի պահանջ: «Գործիքները սեպտեմբերի 25-ին կտեղափոխվեն Արցախ, իսկ մյուս մասը, ինչպես արդեն նշվեց, հետագայում կտրամադրվի հայաստանյան սահմանապահ գյուղերին»,-նշեց արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանը:

Տպել
Ամենաշատ