News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական հրեական կոնգրեսի (ԵՀԿ) նախագահ Վյաչեսլավ Մոշե Կանտորը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շնորհավորել է անցած դաշնային ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի առիթով եւ մտահոգություն է հայտնել՝ կապված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը երկրում աճող աջակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կանցլեր Անգելա Մերկելին շնորհավորում ենք վերընտրվելու կապակցությամբ, իսկ գերմանացի ժողովրդին՝ այն բանի համար, որ նա հերթական անգամ ցուցադրեց ժողովրդավարության սկզբունքներին իր հավատարմությունը: Կանցլեր Անգելա Մերկելը դրսեւորում է բացառիկ համարձակություն եւ համոզմունք Գերմանիայում հրեական կյանքի վերածնմանն աջակցելու հարցում եւ Իսրայել պետության համոզված կողմնակիցն է՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ Եվրամիության շրջանակում»,- ԵՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա:

Դրա հետ մեկտեղ նա մտահոգություն է հայտնել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաջողության հետ կապված:

«Մենք հավատում ենք, որ Բունդեսթագում կենտրոնամետ կուսակցությունները կապահովեն ապագա կառավարող կոալիցիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչների լիակատար բացառումը: Որոշ դիրքորոշումներ, որոնց աջակցությամբ այս կուսակցությունը հանդես է եկել ընտրարշավի ժամանակ, արտացոլում են մտահոգություն առաջացնող անհանդուժողականության մակարադակը, որը Գերմանիայում չի նկատվել արդեն մի քան տասնամյակ, եւ որն, անկասկած, անհանգստացնում է գերմանական եւ եվրոպական հրեաներին»,- շեշտել է Մոշե Կանտորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ