News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանում՝ վրաց–թուրքական «Սարփի» անցակետի մոտ, մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի սահմանապահ ծառայությունների դեմ։

Տարերային ակցիայի առիթ է դարձել Վրաստանի մի քանի քաղաքացիներին Թուրքիայի տարածք չթողնելը։ Վրացի եւ թուրք սահմանապահների միջեւ միջադեպի հետեւանքով վեճ էր ծագել։ Դեպքի վայրում մոբիլիզացվել է ոստիկանությունը։

Վրաստանի Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունից հայտնել են, որ քաղաքացիները չեն կարողացել սահմանն անցնել թուրքական կողմում մաքսատանն ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով։

Միաժամանակ ծառայությունից հայտնել են, որ Վրաստանի  մի քանի քաղաքացու թույլ չեն տվել անցնել Թուրքիա՝ Duty Free–ում գնված ծխախոտի պատճառով։

Այս պահին «Սարփի» անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով։ Վրացական կողմը միջադեպը կքննարկի թուրք գործընկերների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ