News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից ԼՂ խնդրին կրոնական երանգ տալը պետք է դատապարտվի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների կողմից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ հանդիպման ժամանակ նշել է աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի առաջիկա նիստի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայկական պատվիրակության ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ ԽՎ-ի աշխատանքներին:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում` նշելով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար:

«Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ բացահայտ քարոզում է հայատյացություն` փորձելով նաեւ արցախյան հիմնախնդրին տալ կրոնական երանգ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռասիստական քաղաքականությունը եւ անթույլատրելի ենք համարում խնդրին կրոնական երանգ հաղորդելը: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Ամենաշատ