News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը իշխող կոալիցիային միանալու հրավեր է ստացել։ Այս մասին Բեռլինում հայտարարել է կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Այո»,– ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կուսակցությունը կոալիցիա կազմելու հրավեր ստացել է, թե ոչ։ Սակայն նա չի նշել, թե որ քաղաքական ուժի  հետ են ընթացել բանակցությունները։

«Մենք պատրաստ ենք կառավարման պատասխանատվություն ստանձնել, բայց մենք ուզում ենք փոխել երկրում քաղաքականության ուղղությունը»,– ասել է նա։

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում կուսակցությունը պատրաստ կլինի դառնալ ընդդիմություն։ «Եթե չստացվի, մենք կդառնանք ընդդիմություն, որպեսզի այնտեղից հասցնենք մարդկանց մեր կարծիքը»,– ասել է Լինդները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ