News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հասկացնել է տվել, որ մտադիր է իշխող կոալիցիա կազմելու համար բանակցություններ վարել խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից։ Ավելի վաղ Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր ընդդիմություն դառնալու մտադրության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Մերկելի խոսքով՝ վերջնական որոշում ընդունելու համար հիմա դեռ շատ վաղ է։ «Այսօր այն օրը չէ, երբ պետք է վերջնական որոշումներ կայացնել։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ բանակցելու հարցն առհասարակ չի էլ քննարկվում»,– ասել է կանցլերը։

Նշենք, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցությունը հավաքել է ձայների 33 տոկոսը եւ Բունդեսթագում կունենա 246 մանդատ (նախկինում՝ 311)։ Սա 1949 թվականից հետո ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի վատագույն ցուցանիշն է։ Մարտին Շուլցի «Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է մոտ 20 տոկոս եւ կունենա 153 մանդատ։ Խորհրդարանում 3-րդ ուժը «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունն է՝13.5 տոկոս։ Խորհրդարանում նրանք կունենան 94 մանդատ։

Նշենք, որ 1945 թվականից հետո առաջին անգամ ազգայնական կուսակցությունը ներկայացված կլինի Գերմանիայի Բունդեսթագում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ