News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակտիվացրել է ջանքերը Պարսից ծոցում ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին լրագրողներին ասել է Կատարի ԱԳ նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման ալ Թանին, փոխանցում է Reuters–ը։

Նրա խոսքով՝ ինքը Թրամփի կողմից «մեծ ցանկություն» է տեսնում երկխոսության միջոցով հակամարտության կարգավորման համար։ «Նա հստակ հայտարարեց իր դիրքորոշման մասին, նա չի ուզում բարեկամների միջեւ հակամարտություն տեսնել։ Այսինքն՝ ԱՄՆ–ի կողմից խնդիրը երկխոսության միջոցով լուծելու ցանկություն ենք տեսնում»,– նշել է Ալ Թանին։

Հիշեցնենք, որ հունիսին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը եւ ԱՄԷ–ն խզել էին դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները Կատարի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ