News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էին ժամանում Հայաստան-Սփյուռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած  Սպահանի Հայոց Թեմի պատվիրակության անդամները, այդ թվում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը, վերջինս գիշերվա ժամը 10-ի սահմաններում իր  բնակարանի մուտքի առջեւ հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:

Ազգային Առաջնորդարանի Սպահանի Հայոց Թեմի դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մահակով եւ սուր զենքով վիրավորել են նրան եւ դիմել փախուստի: Մինչ այդ հանցագործները փորձել են հարձակվել նաեւ Առաջնորդարանի ավտոմեքենայի վրա, որում եղել է Վարուժ Մինասյանը:

«Նշենք որ նույն մեքենայում է եղել նաեւ թեմի թեմակալ Առաջնորդ Սիփան Ծ. Վրդ. Քեչեջյանը, այդուհանդերձ հակառակ տարածված լուրերի, Հայր Սուրբը եւ վարորդը հարձակման թիրախ չեն դարձել եւ նրանց ու մեքենային որեւէ վնաս չի պատճառվել:

Վարուժ Մինասյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց եւ կատարվել են առաջին օգնության եւ մյուս բուժումները: Նրա առողջական վիճակն այժմ գոհացուցիչ է եւ այսօր դուրս է գրվել հիվանդանոցից ու տեղափոխվել իր բնակարան:

Կատարված հանցագործության կապակցությամբ հարուցվել է դատական գործ եւ դեպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է հետաքննություն պատկան մարմինների կողմից, որոնց միջոցով որոշ բացայայտումներ կատարվել են, սակայն քննության ընթացքը չխանգարելու նպատակով առայժմ հրապարակումներ չեն կատարվում:

Թեմի թեմակալ առաջնորդը, ժողովականությունը եւ մարմինները դատապարտելով այս եւ նմանօրինակ հանցագործ արարքները, հայտնում են որ անհրաժեշտ է չտրվել որոշ լրատվամիջոցների տարածած սխալ եւ անստույգ տեղեկություններին եւ մեկնաբանություններին, եւ որ հարկավոր է սպասել մինչեւ քննության ընթացքի ավարտը, որպեսզի հնարավոր լինի ճշգրիտ տեղեկություններ փոխանցել հանրությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ