News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարվելիք այցելության կապակցությամբ շատ լավ արդյունքների հույս ունի։ Այս մասին ասել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Reuters–ը։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք լավ քննարկումների եւ լավ արդյունքների հույս ունենք»,– ասել է Ռոսսը։

Չինաստանի վարչապետի խոսքով՝ երկու երկրների ընդհանուր շահերը նկատելիորեն գերազանցում են տարաձայնությունները, իսկ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները բխում են ինչպես ԱՄՆ–ի եւ Չինաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի շահերից։ «Չինաստանն աշխարհում խոշորագույն զարգացող երկիրն է, իսկ ԱՄՆ–ը խոշորագույն զարգացած երկիրն է»,– ասել է Լի Կեցյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ