News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երեւանում կազմակերպել էր Seedstars միջազգային մրցույթի երեւանյան փուլը։

Միջոցառման ընթացքում 70 հայտադիմումից ընտրված 11 ստարտափ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրել  է  իր արտադրանքը միջազգային եւ տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատել են մի քանի չափանիշով՝ թիմը, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը եւ այլն։ Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացրել արհեստական բանականության եւ մեքենայացված ուսուցման հենքով պրոդուկտները, որոնք լուծումներ են առաջարկում առողջապահության, կրթության եւ ֆինանսների կառավարման գործում: «Այս տարվա միջոցառման մասնակից ստարտափները հաճելիորեն զարմացրեցին, շատերի պրոդուկտները բավականին հղկված էին եւ պատրաստ դուրս գալու միջազգային շուկաներ, շատերը արդեն ունեին նշանակալի ձեռքբերումներ թե ներգրավված ներդրումների, թե թիրախային շուկաներում պրոդուկտի զարգացման առումով։ Կարեւոր եմ համարում ընդգծել նաեւ, որ բոլոր պրոդուկտները միտված էին մեծ ու գլոբալ խնդիրների լուծմանը։ Այս դրական փոփոխությունները եւ զարգացման միտումները հայկական ստարտափ էկոհամակարգի եւ բոլորիս կարեւոր ձեռբերումն է», - նշել  է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթի վերջնական արդյունքներն ու հաղթողի անունը հայտարարել է ժյուրիի անդամ, միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ Թհոմաս Մազեջյանը:

Ժյուրիի որոշման արդյունքում Շվեյցարիայում կայանալիք «Seedstars» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով, որի ստեղծած արտադրանքն հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը: Ներկայումս այն ունի արդեն 100,000-ից ավել ներբեռնում։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնելու հնարավոր ներդրողների, գործընկերների դատին եւ պայքարելու 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար։

Հայաստանյան փուլի երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Inapptics եւ Breedge ընկերությունները։

Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն  աջակցեցին միջոցառման գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում, Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը եւ Մայքրոսոֆթ Էր-Էյ ընկերությունը։ Միջոցառման արծաթե գործընկերն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ