News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը կկազմի դպրոցների, ճանապարհների եւ պետական այլ գույքի մանրակրկիտ հաշվեկշիռը։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Բոլոր այս օբյեկտներն ընդգրկելով հաշվեկշռի մեջ՝ ըստ դրա կհաշվեն այն արժեքը, որից հաշվարկվելու է մաշվածությունը։ Դա թույլ կտա ավելի ճշգրտորեն հաշվարկել, թե ուր ու ինչ է պետք ծախսել, նկատեց Արամյանը։ «Ենթադրենք, եթե ամոտիզացիայի նորմերով ճանապարհը պետք է ծառայի 10 տարի, բայց ծառայել է երկու տարի, ապա այդ դեպքում ավելի հեշտ կլինի պարզել պատճառները»,- հավելեց նախարարը։

Հիմա Ֆիննախն օգնում է մյուս նախարարություններին կազմել նման հաշվեկշիռներ՝ ըստ առանձին ոլորտների։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ