News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի լրագրող Լիլիթ Թորոսյանը, որը ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի անջատված մասով մեղադրյալ է, չէր կարող բոլորի դեմ ցուցմունք տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորքի զինված խմբի գործով մեղադրյալ Հայր Անտոն Թութունջյանը: Նա նշեց, որ արդեն երկար տարիներ ճանաչում է Լիլիթին եւ վստահ է, որ նա ընդունակ չէր այդպիսի քայլի:

«Լիլիթին ես շատ լավ եմ ճանաչում, կարող եմ ասել, որ այդ անձը մաքուր անձնավորություն է: Երբ առաջին շաբաթների ընթացքում ես անազատության մեջ էի եւ ինձ ասացին, որ Լիլիթը բոլորի դեմ ցուցմունք է տվել, ես քննիչին ասացի, որ անհնար է, որովհետեւ Լիլիթը երբեք բերանը չի բացի, նա շատ փակ բերան է: Ասել, որ ինքը որեւէ մեկի մասին սխալ ցուցմունք է տվել՝ չափազանք մեծ մեղադրանք է նրա հասցեին: Մանավանդ, երբ Վահան Շիրխանյանի շահերի պաշտպանը հայտարարեց, որ նա ԱԱԾ-ի համար է աշխատել, շատ ծանր ընդունեց դա Լիլիթը, որովհետեւ նա երբեք չի համագործակցել այդ կառույցի հետ: Լիլիթը լրագրող է եւ նա ունի մաքրություն, որն իր կյանքից ավելի արժեքավոր է»,-ասաց Հայր Անտոնը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լիլիթ Թորոսյանը հրաժարվել էր ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց: Մեղադրողը դատարանում հրապարակել էր նրա նախաքննական ցուցմունքը, որից պարզ էր դարձել, որ նա նախաքննական մարմնին է ներկայացրել գործով ամբաստանյալներ Արթուր Վարդանյանի եւ Վահան Շիրխանյանի խոսակցությունը: Թե ինչ ձայնագրության մասին է խոսքը եւ ինչու է Լիլիթը գնացել նման քայլի, Հայր Անտոն Թութունջյանն ասաց. «Ես այդ մասին խոսել եմ Լիլիթի հետ, այդ ձայնագրությունն ինքը չի ցանկացել ներկայացնել նախաքննական մարմնին, բայց քննիչ Համբարձումյանը շատ բաներ է խոստացել, որոնք այդպես էլ չկատարեց: Խոստացել էին, որ եւ Արթուրի, եւ մյուսների համար շատ ավելի լավ պետք է լինի, բայց ոչինչ էլ չեղավ: Բացի այդ, խոսակցությունը ջնջված է  եղել եւ նրանք չէին կարող բացել: Այս ամեն ինչը օդի մեջ սարքած բան է, նախաքննական մարմինը փրփուրներից է կախվել»:

Հայր Անտոն Թութունջյանն անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին նշեց. «Ասում են՝ 60 հազար դոլարով պետք է հեղափոխություն անեին, սա խենթություն է, արդյոք այս երկրում այդքան գումարով հնարավոր է հեղափոխություն անել, մի քանի անգամ շատ գումար է հարկավոր դրա համար: Այս ամեն ինչը սխալ է, սուտ է, չկա նման բան»:

Նշենք, որ այս գործով Հայր Անտոն Թութունջյանը մեղադրվում է Հայաստանում զինված հեղափոխությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու մեջ:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ