News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կրկին հետաձգվեց: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել գործով ամբաստանյալներից Գնել Թեւոսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը: Բացի այդ գործով ամբաստանյալներից Վաչե Սահակյանի համար նոր պաշտպան պետք է ներգրավեր, քանի որ նրա պաշտպան Արմեն Նադիրյանը դադարեցրել է փաստաբանական գործունեությունը եւ, ըստ լուրերի, պետական պաշտոնի է անցնելու:

NEWS.am-ի հետ զրույցում  սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը կրկին դժգոհություն հայտնեց նիստերի անընդհատ հետաձգումից՝ նշելով, որ գործն արդեն երկու տարի դատարանում է եւ մինչեւ հիմա դեռ վկաների հարցաննության փուլն է. «Էս գործով պաշտպանները ոնց որ վատ աշակերտ լինեն, որոնք անընդհատ բացակայում են: Նիստերը ինչքան հետաձգում են, այնքան վկաները քիչ են հիշում տեղի ունեցածը»

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ