News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանում իրավիճակը հանգիստ է, հանրաքվեն նորմալ է անցել: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որն արդեն երրորդ օրն է՝ գտնվում է Էրբիլում եւ դիտորդական առաքելություն է իրականացնում:

«Տասնյակ տեղամասերում ենք եղել, իրավիճակը հանգիստ է, ժամը 17,30-ի դրությամբ արդեն մարդկանց 75 տոկոսը մասնակցել է հանրաքվեին: Մարդիկ տոնական հագնված են գալիս տեղամասեր, իրենց համար իսկական տոն է այս օրը»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ չնայած հանրաքվեի արդյունքները չկան, Էրբիլում արդեն սկսել են տոնել անկախությունը:

Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին ընթանում է անկախության հանրաքվեն։ Պաշտոնական Բաղդադը դեմ է դրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ