News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինչպես արձանագրում են վերջին տարիների վիճակագրական տվյալները, ՀՀ տնտեսությունումնկատվում է օտարերկրյաներդրումների նվազում։ Հիմնականում օտարերկրյա ներդրողները խուսափում են հայկական բիզնես միջավայրում կատարել լուրջ ներդրումներ, ինչը չես ասի օրինակ՝ հարեւան Վրաստանի մասին, որտեղ վերջին տարիներին նկատվում է օտարերկրյա ներդրումների զգալի աճ։

Որո՞նք են մեր տնտեսությունում օտարերկրյա ներդրումների բացակայության կամ նվազման պատճառները, որո՞նք են հայաստանյան բիզնես միջավայրումառկա ռիսկերը եւ ինչպե՞ս դրանք նվազագույնի հասցնել։ Այս ամենի մասին NEWS.am-ը զրուցել է «Ավենյու քընսալթին գրուպ» ՍՊԸ գործընկեր, իրավական եւ հարկային խորհրդատվական ծառայությունների ղեկավար Հովհաննես Չամսարյանի հետ։

Որո՞նք են Հայաստանում օտարերկրյա ներդրումների նվազման հիմնական պատճառները եւ ինչպե՞ս կգնահատեք օտարերկրյա ներդրումների պաշտպանվածությունը մեր երկրում։

Իրականում պատկերն առավել քան հիասթափեցնող է։ Մեկ տարվա ընթացքում ներդրումները զգալիորեն նվազել են, որոնք պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչն էլ, ինքնաբերաբար, ռիսկեր է ստեղծում բիզնես ոլորտում։

Մասնավորապես, այդ ռիսկերից են տնտեսության տարբեր ոլորտներում մենաշնորհների առկայութունը, վարչական մարմինների անհարկի միջամտությունը բիզնեսին, դատական համակարգի անկանխատեսելիությունը, դատարանների կողմից գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումները, օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի գրանցման բարդ գործընթացը, կոռուպցիան,օրենսդրության թերի կամ ոչ հստակ կարգավորումները եւ այլն։

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումների պաշտպանվածությանը, նշեմ, որ օտարերկրյա ներդրողների մոտ առկա է անվստահելիության մթնոլորտ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացվող վճիռների օբյեկտիվության վերաբերյալ։ Դա է պատճառը, որ օտարերկրյա ներդրողները շատ հաճախ փորձում են, հնարավորության դեպքում, առաջացող վեճերի լուծումը հանձնել ՀՀ-ից դուրս գտնվող դատարաններին կամ արբիտրաժներին։

Համաշխարհային բանկի «Doing Business» ծրագրի շրջանակներում կատարված ամենամյա հետազոտության արդյունքում, ըստ «բիզնես գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը» ինդեքսի ամփոփ տվյալների, 2017 թվականի զեկույցի համաձայնա շխարհի 190 երկրների շարքում 2016 թվականի դրությամբ Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը, իսկ հարեւան Վրաստանը՝23-րդ տեղը: Չնայած նրան, որ 2017թ-ին Հայաստանի պարագայում գրանցվել է դրական ոչ էական տեղաշարժ, այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ համեմատական թվերն ավելի քան խոսուն են հօգուտ Վրաստանի։

Խոսենք բիզնես ռիսկերից։ Հասկանալի է, որ մոնոպոլիզացիանվերացնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, սակայն ինչպե՞ս կարող են դրսեւորվել վարչական մարմինների կամ դատարանի՝ բիզնեսում ռիսկեր առաջացնող գործողությունները։

Վարչական մարմինները, որոնք իրենց գործառույթներով պետք է օգնեն բիզնեսին, ավելի հաճախ խանգարում են։ Բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական մարմինների կողմից կայացվել են ակնհայտ անհիմն միջամտող վարչական ակտեր, որոնք ուղղակի խաթարել են տվյալ ընկերության բնականոն աշխատանքը։ Ընկերությունները հայտնվում են ընտրության առաջ՝բողոքարկել վարչական ակտը եւ տարիներով ներքաշված լինել դատական վեճերի մեջ կամ համակերպվել իրավիճակի հետ՝ կրելով դրա բացասական ռիսկը։ Շատ դեպքերում ընկերությունները խուսափում են բողոքարկման գործընթացներից, քանի որ այսօր դատարանները, խախտելով գործը ողջամիտ ժամկետներում քննելու ներպետական եւ միջազգային իրավական ակտերով սահմանված պահանջները, գործերը տարիներով քննում են, ինչը բնականաբար բիզնես տեսանկյունից ռիսկեր է ստեղծում տվյալ ընկերության համար։

Իրավական ռիսկերի շարքում առանձնանում են հարկային ռիսկերը։ Հարկային ռիսկերի կառավարումը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսների կառավարման բաղկացուցիչ մասն են, հետեւաբար դրանց արդյունավետ կորպորատիվ կառավարմանն ուղղված արհեստավարժ որոշումների ընդունումը շատ կարեւոր է կազմակերպության բիզնես ռիսկերի զսպման համար։

Հարկ է առանձնացնել նաեւ բիզնեսի ամենակարեւոր իրավական ռիսկերից մեկի՝ օրենսդրության գործոնը։ Մեր խորին համոզմամբ, բիզնեսին վերաբերող օրենսդրությունը, մասնավորապես, հարկային օրենդրությունը պետք է ոչ միայն կարգավորի եւ աջակցի այդ ոլորտին, այլ նաեւ իր բովանդակությամբ ու ձեւակերպումներով պետք է լինի գործարարի համար դյուրըմբռնելի, ինչը չենք կարող ասել ՀՀ հարկային օրենսդրության մասին։

Այսօր գործող հարկային օրենսդրությունն իր մեջ պարունակում է բազմաթիվ տարակարծությունների տեղիք տվող, հաճախ նաեւ երկակի մեկնաբանվող դրույթներ, որոնք եւս ռիսկեր եւ դժվարություններ են ստեղծում տնտեսվարող սուբյեկտների համար։ Մասնավորապես, ըստ նոր Հարկային օրենսգրքի ամենաչնչին կատարած ծախսը ենթակա է կապիտալացման  կամ գործարքը պարտադիր պետք է անվավեր ճանաչվի դատարանի վճռով։ Օրինակ, եթե մատակարարը գնորդին մատակարարել է ոչ պատշաճ որակի ապրանք եւ դրա մասին գնորդը իմացել է ապրանքը ստանալուց հետո եւ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ապրանքը հետ է վերադարձվում մատակարարին, իսկ մատակարարը գումարը հետ է վերադարձնում գնորդին (փաստացի գործարքը ճանաչվում է անվավեր), նոր օրենսդրական կարգավորման համաձայն կողմերը պարտավոր են գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան, այն պարագայում, երբ կողմերի միջեւ վեճը բացակայում է։ Հակառակ պարագայում մատակարարը պարտավոր է վճարել գործարքից առաջացող հարկը։ Այսինքն, տնտեսվարող սուբյեկտները արհեստականորեն տարիներով պետք է ներգրավված լինեն դատական գործընթացներում։

Ձեր ընկերության ծառայությունները հասցեագրված են նաեւ տարբեր ֆինանսական կազմակերպությունների։ Ինչպե՞ս կգնահատեք ֆինանսական կազմակերպությունների համար բիզնես ռիսկերի առաջացման հավանականությունը։

Եթե խոսենք բանկերի եւ վարկային կազմակերպությունների մասին, ապա պետք է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի բանկերի եւ վարկային կազմակերպությունների ժամկետնանց վարկերի քանակը կտրուկ աճել է, մինչդեռ ընդհանուր շահութաբերությունը չի նվազել։Վարկային պորտֆելի ժամկետնանց վարկերի քանակի աճը պայմանավորված է ոչ միայն երկրի սոցիալական վիճակով, այլ նաեւ հետեւանք էոչ պրոֆեսիոնալկորպորատիվ կառավարման։Վարկառուները չեն կարողանում սպասարկել բանկերի` նախկինում տրված վարկերը, ինչը հանգեցնում է վերավարկավորման: Այսինքն` վարկառուները մի բանկից վարկ են վերցնում նախկինում մեկ այլ բանկից վերցրած վարկը մարելու համար: ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվների համաձայն` նմանօրինակ վերավարկավորումը, մեղմ ասած, չի խրախուսվում։ Սա, իհարկե, կարճաժամկետ լուծում է․ ինչ-որ մի պահի ֆինանսական այս շրջապտույտը կանգ է առնում եւ բանկերը կամ վարկային կազմակերպությունները ստիպված են լինում դիմել դատարան:

Արդյո՞ք ֆինանսական հաստատություններին, հատկապես՝ բանկերին եւ վարկային կազմակերպություններին ավելի նպատակահարմար չէ՞ սեփական ուժերով իրականացնել իրենց իրավաբանական գործառույթները։Ո՞րն է խորհրդատվական  ընկերությանը դիմելու նպատակահարմարությունը։

Բանկային ոլորտում արտապատվիրակման (outsourcing) հիմնական պատճառներից կարելի է առանձնացնել ծախսերի խնայողությունը, որակյալ եւ արդյունավետ ծառայություններ ստանալը, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ընկերությունների փորձի օգտագործումը, բիզնես գործընթացների իրականացման հետ կապված ռիսկերի նվազեցումը եւ կիսումը։ Այսինքն, վարկատու կազմակերպությունը արտապատվիրակման միջոցով լուծում է նաեւ սխալի կատարման ռիսկի խնդիրը՝ այն փոխանցելով իրավաբանական-խորհրդատվական ընկերությանը։

Ամփոփելով մեր զրույցը, ինչպե՞ս խուսափել բիզնեսում առաջացող իրավական ռիսկերից, որոնք են այն գործընթացները, որոնք պետք է կատարի տնտեսվարող սուբյեկը ռիսկերից խուսափելու համար։

Բիզնեսում առաջացող իրավական ռիսկերից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին ստանալ արհեստավարժ խորհրդատվություն։ Մեր իրականության մեջ շատ հաճախ խորհրդատուին դիմում են այն ժամանակ, երբ արդեն բախվել են խնդրին կամ գործը գտնվում է դատական փուլում։ Մինչդեռ, ապագայում հնարավոր առաջացող ռիսկերը կարելի է բացառել կամ առնվազն նվազեցնել, եթե նախապես ստանան մասնագիտական խորհրդատվություն։ Իրավաբանական ծառայությունների եւ մասնավորապես գործարար խորհրդատվական ծառայությունների շուկայում առավել տարածված է դատական վեճերի պարագայում իրավական խորհրդատուին դիմելու մշակույթը։ Կարծում եմ, որ բիզնես ռիսկերը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է ունենալ մշտական գործող արտաքին իրավական խորհրդատու, որն ի վիճակի է գործարքների ժամանակ տրամադրել բարձրակարգ իրավական խորհրդատվություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ