News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացման արարողությունը:

Երեկոյի ընթացքում Կոմիտասի եւ հայ կոմպոզիտորների երգերի կատարումներով հանդես եկան «Վարդավառ» (Հորդանան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Աղբյուր» (Վրաստան), «Բյուրական» (Հայաստան) երգչախմբերը, «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) վոկալ անսամբլները, անհատ կատարողներ Միքայել Քոչարյանը, Էլվիրա Մարգարյանը, Հրաչուհի Գեւորգյանը (Ռուսաստան), Սոնա Տալյանը (Գերմանիա), Ջոնի Քէօքճեանը (Բեյրութ), Սերլի Ռոստոմյանը (Իրան), Նառա Նոյանը (Բելգիա), Վարդուհի Թորոյանը (Հորդանան), Սոսե Գրիրգորյանը (Երուսաղեմ), Լիլիթ Դավթյան, Արփի Սինանյանը եւ Հայկ Եսայանը (Հայաստան):

«Երգում ենք Կոմիտաս» փառատոնը ընթանալու է սեպտեմբերի 25-28- ը: Փառատոնին մասնակցում են Հայաստանից, Արցախից եւ աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր եւ մենակատարներ: Մասնակիցները համերգներով հանդես կգան Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ