News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում նախագծում են ինքնակառավարվող մեքենաների համար նախատեսված չիպերի բաղադրիչներ։  Synopsys ամերիկյան ընկերության գլխավոր ճարտարապետ, դրա դուստր ընկերության՝ Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ընկերության հայ ինժեներներն արդեն մշակում են այդպիսի չիպերի բաղադրիչների դիզայնը, ինչպես նաեւ համակարգեր` այդ մասնիկների ինքնաշխատ տեստերի համար։

«Մենք աշխատում ենք ոչ թե ուղիղ ավտոկոնցեռնների՝ այլ մեքենաների հսկողության համակարգերի մատակարարների հետ։ Մասնավորապես աշխատում ենք Bosch-ի՝ ավտոմեքենաների համար էլեկտրոնիկայի խոշորագույն մատակարարներից մեկի հետ,- նկատեց Զորյանը Երեւանում ԳԱԱ-ում «Հաշվողական գիտություններ ու տեղեկատվական տեխնոլոգիաներ- 2017» համաժողովի ընթացքում։

Այն հայտարարությունները, որ մեքենաների ասպարեզում արհեստական ինտելեկտը զգալիորեն կուժեղանա, ոչ թե ավտոկոնցեռնների բլեֆն է, այլ ճշմարտություն, համարում է Զորյանը։

Նրա խոսքով՝ AI-ը մեքենաներում հիմա գտնվում է երեք փուլերից առաջինում ։ Հիմա վարորդի ոտքերն ու ձեռքերն են ազատվել, բայց ոչ աչքերը՝ նա պետք է ինքնուրույն հետեւի երթուղուն։ Նման մեքենաներ արդեն արտադրվում են։

Երկրորդ փուլն է վարորդի աչքերն ազատելը։ Այսինքն հնարավոր կլինի ղեկի մոտ առհասարակ չնստել, այլ թերթ կարդալ կամ զրուցել ընկերոջ հետ (բայց մեքենայում այնուեամենայնիվ պետք է գտնվի ինչ-որ մեկը)։ Եվ վերջապես, երրորդ աստիճանը՝ հեռակա հսկողությունն է։

«Առաջին՝ առանց «ձեռքերի ու ոտքերի»  փուլն արդեն իրականություն է դարձել։ Հայաստանի մասնագետները նույնպես մասնակցություն ունեն դրա իրականացմանը»,- նկատեց Զորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ