News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելել է կառավարության անդամներին մեկնաբանել Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու իսրայելցի պաշտոնյայի:

Իսրայելցի նախարարներից մեկը հրաժարվել է մեկնաբանել հանրաքվեն: «Նեթանյահուն խնդրել է մեզ չմեկնաբանել այն», - ասել է նա՝ գաղտնի մնալու պայմանով: Մեկ այլ իսրայելցի պաշտոնյա հաստատել է, որ կա նման կարգադրություն՝ նշելով, որ թեման «շատ զգայուն է»:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ, Նեթանյահուն իր աջակցությունն է հայտնել քրդական պետության ստեղծման վերաբերյալ:

Իսրայելցի պատգամավոր Յաիր Լապիդը Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ «իսրայելցիները գիտեն, թե ինչ է նշանակում պայքարել հայրենիքի համար»: «Քրդերը սեփական պետություն ստեղծելու բարոյական իրավունք ունեն: Ես նրանց այսօր հաջողություն եմ մաղթում»:

Իսրայելի դիրքորոշումը, իհարկե, զայրացրել է Անկարային: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քրդերի նկատմամբ Նեթանյահուի դիրքորոշումը կվնասի Թուրքիայի հետ հարաբերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news