News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամբողջովին քվանտային համակարգիչները, հավանաբար, 10 տարի հետո կհայտնվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսիական Atos կոնցեռնի «մեծ տվյալների» (big data) եւ անվտանգության բաժնի ղեկավար Ժան Մարկ Դենին՝ Երեւանում, Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած «Հաշվիչ գիտություններ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ – 2017» համաժողովի ընթացքում:

Atos-ն աշխարհում cloud տեխնոլոգիաների, big data-ի եւ կիբերանվտանգության ՏՏ լուծումներ մատակարարող խոշորագույն ընկերություններից մեկն է: 2017 թվականի հուլիսին ընկերությունը գործարկել է 40 կուբիթ քվանտային համակարգչի առաջին կոմերցիոն սիմուլյատորը:

Քվանտային համակարգիչներով հնարավոր է հաշվումները մի քանի անգամ ավելի արագ կատարել, քան սովորականներով, քանի որ քվանտային բիթերը (կուբիթերը) կարող են ավելի շատ տեղեկություն կրել, քան սովորականները: Բինարային օպցիաների (0 կամ 1) փոխարեն կուբիթում 0 կամ 1 հավանականությունը տեղադրված է կոորդինատների 2 առանցքներին, հետեւաբար ավելի շատ տարբերակներ է առաջարկում:

Դենիի կարծիքով՝ այսօր քվանտային համակարգիչների համար անհրաժեշտ է կատարելագործել տեսական բազան՝ ե՛ւ ինֆորմատիկայի (կուբիթներով նոր ալգորիթմների համար), ե՛ւ հիմնարար ֆիզիկայի (քվանտային կետերի ստեղծման եւ քվանտային խրթինության հետազոտության համար):

Atos-ն այս խնդիրների վրա աշխատում է Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների լաբորատորիաների հետ միասին: Այս աշխատանքը պետք է ճանապարհ հարթի փորձարարական համակարգիչներից համահասանելիներին: Դրանք կարող են հայտնվել 2025-2030 թվականներին: Դրան պատրաստվելու համար շատ հետազոտական կենտրոններ ապագա քվանտային համակարգիչների վիրտուալ սիմուլյացիա են կատարում:

Որոշ ընկերություններ (ինչպիսին D-Wave-ն է) արդեն քվանտային էֆեկտներով պրոցեսորներ են պատրաստում: Այսպիսի սարքավորումների թիվն ավելի կեծանա, ըստ որում՝ դրա մատակարարները կջանան այսպիսի համակարգիչները քվանտային անվանել: Սակայն ամբողջովին քվանտային համակարգիչները սովորական օգտատերերի սեղանին (կամ ձեռքերին) կկարողանան հայտնվել ոչ վաղ, քան 10 տարի հետո, հավելեց Դենին:

Ինֆորմատիկայի հայ եւ ֆրանսիացի մասնագետների եւ տեսաբանների համագործակցությունը կարող է անչափ ժամանակին լինել, հավելեց նա:

«Գիտեմ, որ Ֆրանսիայի Գիտահետազոտական ազգային կենտրոնը (CNRS) տեսական ինֆորմատիկայի ոլորտում համագործակցում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Սա մեզ շատ է հետաքրքրում, քանի որ քվանտային ԷՀՄ-երի նոր տեխնոլոգիաների ստեղծումը նաեւ ինֆորմատիկայում է նոր սարք պահանջում: Եվ այս հարցում ֆրանսիացի եւ հայ գիտնականներն անելիք ունեն»,- հավելեց ֆրանսիացի ինժեները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ