News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը կոչ է արել Կատալոնիայի նախագահին «դադարել ստել» եւ կենտրոնական կառավարության հետ բանակցություններ սկսել:

«Իմ ուղերձը նրան (Կատալոնիայի նախագահ Կարլես Պուջդեմոնթոնին ) այն է, որ անկախության հիպոթետիկ հռչակումը ոչինչ չի տա, քանի որ այն ոչ ոք չի ճանաչում», - AFP-ի տված հարցազրույցում ասել է նա: «Նրանք պետք է դադարեն ստել, խոհեմ դառնան եւ հասկանան, որ մենք բոլորս Իսպանիայում Կատալոնիայի համար տեղ կգտնենք», - ասել է նա:

Մադրիդը պնդում է, որ անկախության հանրաքվեն անօրինական է, քանի որ հակասում է Սահմանադրությանը: Կատալոնիայի ղեկավարներն էլ առարկում են, որ իրենք իրավունք ունեն որոշելու իրենց ապագան, նույնիսկ եթե դա չի թույլատրվում Սահմանադրությամբ:

«Նրանք ասում են, որ պաշտպանում են ժողովրդավարությունը, բայց դա այդպես չէ, քանի որ չեն ընդգրկում բնակչության կեսին: Այն, ինչ նրանք փորձում են անել, դա ազգայնական եւ խտրական ռեժիմ է, որը Կատալոնիայի բնակչության կեսին զրկում է քաղաքացիությունից»:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը աջակցում է Մադրիդին: Նա նաեւ նշել է, որ բռնության վտանգը շատերի համար մտահոգիչ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ