News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացման հարցով Գերագույն խորհուրդը խոստանում է ապահովել բոլոր ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը անկախ քրդական պետության ստեղծման կապակցությամբ:

  «Մենք ընդունում ենք բոլոր ազգերի, կրոնների, մշակույթների եւ մազհաբների պլյուրալիզմը եւ երաշխավորում բոլորի իրավունքների պաշտպանությունը», -ասվում է «Քուրդիստանի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների  իրավունքների երաշխավորման մասին Քաղաքական փաստաթղթի» առաջին կետում, հաղորդում է Ռիա Նովոստին:

Փաստաթղթում ասվում է, որ Քուրդիստանի ժողովուրդը, դարեր շարունակ հալածվել է եւ այս տառապանքին վերջ դնելու միակ տարբերակը  մարդու իրավունքների եւ ազատությունների ամրապնդումն է եւ հարգանքը բոլորի նկատմամբ `անկախ ծագումից, լեզվից եւ կրոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ