News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Ֆիջի կղզիներից ոչ հեռու Խաղաղ օվկիանոսում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայաթյունը (USGS):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ֆիջիից հարավ, օջախը՝ 98,1 կմ խորությամբ: Սկզբում հաղորդվում էր, որ երկրաշարժի հզորությունը 6,5 մագնիտուդ է կազմել:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի հետեւանքների սպառնալիքի կանաչ մակարդակ է նշել, որը նշանակում է զոհերի եւ տնտեսական վնասի փոքր հավանականություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ