News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իրաքի Քուրդիստանում հանրաքվեին մասնակցածների ավելի քան 93 տոկոսը կողմ է քվեարկել շրջանի անկախացմանը, վկայում են 282 հազար ձայների հաշվարկները (քվեարկածների մոտ 9 տոկոսը), «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Քուրդիստանի հանրաքվեի եւ ընտրությունների Բարձրագույն անկախ հանձնաժողովից:

«Հաշվումը շարունակվում է, հաշվվել է 282 հազար 17 ձայն: Անկախությանը կողմ է քվեարկել ընտրողների 93,29 տոկոսը, դեմ՝ 6,71 տոկոսը»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահը: Նա նշել է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվվումը շարունակվում է: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հինգշաբթի:

Վերջին տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է մոտ 3,3 մլն մարդ, մասնակցությունը կազմել է 72,16 տոկոս:

Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյաներով՝ ընտրություններում ձայնի իրավունք ուներ 5,2 մլն ընտրող: Քվեարկությանը կարող էին մասնակցել Իրաքի բոլոր քաղաքացիները, որոնք հաշվառված են Իրաքի Քուրդիստանի տարածքում կամ քրդական շրջաններում: Ստեղծվել էր 6846 ընտրատեղամաս եւ 1737 հանձնաժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ