News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար  Ալեն Դանքնը։

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Ալեն Դանքնը կհանդիպի Աժ նախագահ Արա Բաբլոյանին եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։

Սեպտեմբերի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի եւ Ալեն Դանքնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ