News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փարիզի Insitut du Monde Arabe թանգարանում սեպտեմբվերի 25-ին տեղի է ունեցել «Քրիստոնեության Ծնունդը Միջին Արեւելքում» խորագրով ցուցահանդեսը:

Բացման արարողությունը նախագահել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Լիբանանի նախագահ Միշել Աուն:

Ցուցահանդեսին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը ուղարկել է 14-րդ դարի երկու ձեռագիր եւ խորանի 1798թ. վարագույր:

Հայ Եկեղեցու կողմից բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վահան Եպս. Հովհաննիսյանը եւ Ս. Աթոռի դիվանապետ Հոգշ. Տ. Կորյուն Վրդ. Բաղդասարյանը:

Նախքան ցուցահանդեսի բացումը Հոգեւոր Հայրերը ծանոթացել են ցուցահանդեսին: Ներկա է եղել Ասորիների Պատրիարք Ամենապատիվ Տ. Եփրէմ II-ը:

Ցուցահանդեսում անդրադարձ կա նաեւ Հայոց ցեղասպանությանը` նկարների միջոցով ներկայացնելով հայերի հաստատվելը Սիրիայում եւ Եգիպտոսում:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ