News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը


Երեւանի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Սեպտեմբերի 19-ին նախորդ նիստը չէր կայացել, քանի որ փաստաբանները չէին ներկայացել:

Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքները՝ պնդելով, որ իրարարքներում հանցակազմ չկա:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Սասնա ծռեր 2»-ը կքննվի Շենգավիթի դատարանում. առաջին նիստի օրը հայտնի է
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա առաջին նիստը...
«Սասնա ծռերին» բեռնատար տրամադրելու մեջ մեղադրվողն այսօր կմնա քաղաքացիական հիվանդանոցում
Գիչյանը Վրաստանի քաղաքացի է...
«Սասնա ծռերի» անդամին տեղափոխել են հիվանդանոց. նիստը հետաձգվեց
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին…
Անդրիաս Ղուկասյանի գործով դատավորը մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը (Ֆոտո)
Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ...
Դատարանը պաշտպանի հայտարարության ժամանակ մատ է տնկում. Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց
Դատարանը նշեց, որ պաշտպանների միջնորդությունը հիմնավոր չէ...
Վկաներն անընդհատ բացակայում են. Սարի թաղում անչափահասի սպանության գործով նիստերը չեն կայանում
Նյարդային խնդիրներ ունի՝ լարվածություն կա նրա մոտ...
Ամենաշատ
Partner news