News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերնիսաժի մոտ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության գործով կալանավորված 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված սպանության մեղադրանքը՝ նշելով, որ ինքը միայն մասնակցել է միջադեպին:

«Նա ընդունում է, որ մյուս մեղադրյալների հետ դեպքի վայրում է գտնվել, բայց նա մտադրված չի եղել սպանել որևէ մեկին: Նա անգամ չի մտածել, որ կկրակեն», - ասաց Ֆարմանյանը։

Նա նաեւ նշել է, որ ատրճանակը որն եղել է իր մոտ, իրական չէ:

Մարինե Ֆարմանյանն առաջիկայում կբողոքարկի իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու դատարանի որոշումը:

Նշենք, որ Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով՝ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք ունենալը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավոր եւ մեկ սպանված:

Սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Սպանության մեջ կասկածվում է երեք անձ. 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադավիդովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ