Ադրբեջանում ծնողները հրաժարվել են իրենց երեխաների հանկարծամահության հետ կապված փորձաքննության անցկացումից:
Qafqazinfo-ն հայտնում է, որ Սաբիրաբադի շրջանում մի քանի շաբաթվա տարբերությամբ հանկարծամահ են եղել քույր ու եղբայր: Ադրբեջանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ ծնողները թույլ չեն տվել փորձաքննություն անցկացնել եւ պարզել երեխաների մահվան պատճառը: Քանի որ փորձաքննություն չի անցկացվել, մահվան պատճառն անհայտ է: Մահացած երեխաների ծնողներն ազգականներ են:
3-ամյա Էլվան Ասադլին եւ նրա 5-ամյա քույր Սյամա Ասադլին մեկ ամսվա տարբերությամբ են մահացել: