News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մի քանի հասկացություններ ծամոնի պես շրջանառվում են, որոնք պետք է ճշգրտել. օրինակ ինչ բան է դպրոցներում խորացված ուսուցումը եւ ով է դա որոշում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Դպրոցներում ռուսաց լեզվին` նոր կարգավիճակ տրամադրելու մասին հայեցակարգ. հնարավոր ռիսկեր եւ մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով, ուսումնական պլանով սովորողին տրվել է որոշակի ժամաքանակ, իսկ հետո անընդհատ ուզում են խորացնել, խորացնել. «Թվում է բարի նպատակով, բայց գուցե հենց սովորողի՞ն տրվի այդ հնարավորությունը: Կրթական պետական չափորոշիչի առաջադիմական ուղղությունը հենց դա էր, որ սովորողն ունի պարտադիր հանրակթություն, որի տերը իշխանությունն է, եւ կա սովորողի ընտրությամբ ժամեր, որտեղ անհատն է իր հետաքրքրություններով: Ցավոք սրտի, այսօր հայաստանյան դպրոցները զրկված են ընտրելու հնարավորությունից, այդ թվում օտար լեզու: Մեր կրթահամալիրում այդ հնարավորությունը տրվել է՝ վրացերեն, անգլերեն, թուրքերեն, իսպաներեն, պարսկերեն եւ այլն, 6-12 դասարանների սովորողների շրջանում: Հենց սա է խորացված ուսուցումը: Հակառակ դեպքում պետք է առանձին անդրադառնաք ֆիզիկայի խորացված ուսուցմանը, որովհետեւ դա կարեւոր է, բնագիտության, հայագիտության եւ այլ առարկաների խորացված ուսուցմանը»:

Բլեյանը նշեց, որ իրենց կրթահամալիրում 2/3-ի մասով հանրակրթությունն է, 1/3-ի մասով՝ ընտրությամբ ուսուցումը. այսինքն սողորողը կարող է ընտրել 2-րդ, 3-րդ օտար լեզու, կարող է վերցնել ծրագրավորում, հայագիտություն, պատմություն, երաժշտություն եւ այլն. «Պետք է ստեղծենք միջավայր ու եթե տեսնենք, որ ռուսերենի պահանջը մեծ է, թող այդպես լինի: Բայց մեր դեպքում մենք տեսանք, որ ռուսերենը զուտ ընտրության կոնտեքստում, հայտնվեց օտար լեզուներից նախավերջին տեղում: Այսինքն անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը շատ ավելի մեծ քանակով են ընտրել սովորողները: Այդ դեպքում ինչո՞ւ ռուսերենի հարցը դարձավ հանրային քննարկման առարկա: Հանրությո՞ւնն է պահանջում, չկա նման հանրային պահանջ: Ինչպե՞ս է նման պահանջ արտահայտվել՝ ցույցե՞ր են արել, նամակնե՞ր էին գրել»:

Տպել
Ամենաշատ